Ժամկետային զինծառայողին սպանելու համար կալանավորվել է նրա ծառայակից ընկերը
ԵՐԵՎԱՆ 22 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում հուլիսի 18-ին մահացու հրազենային վիրավորում ստացած Գեւորգ Ավագյանի գործով ձերբակալված Արմեն Սարգսյանը կալանավորվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն ասաց, որ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն կատարելու հատկանիշներով: Վերոնշյալ հանցանքի համար պատժիժ է սահմանվում ազատազրկում 8-15 տարի ժամկետով:
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում հուլիսի 18-ին` ժամը 07:00-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում