Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բրյուսել հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բրյուսել հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ 
նախարարներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Twitter-ի իր միկրոբլոգում համանախագահը գրել է. «Հենց նոր ժամանեցի Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին` Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու համար: Մենք ձգտում ենք կարգավորման` բանակցությունների միջոցով»,- գրել է Ջեյմս Ուորլիքը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին կմասնակցի Եվրամիության և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Բրյուսելում է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Մինչ այդ, Վարշավայում հանդիպել էին ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Նրանք քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու առաջարկներ ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am