Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Քարվաճառի դիվերսիայից հետո ԼՂՀ-ն էլ ավելի կամրապնդի սահմանների անառիկությունը

Քարվաճառի դիվերսիայից հետո ԼՂՀ-ն էլ ավելի կամրապնդի սահմանների 
անառիկությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարվաճառում տեղի ունեցած դիվերսիոն խմբի գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որոշել են ավելի ուժեղացնել սահմանների անառիկությունն ու ավելի բարձրացնել երկրի անվտանգության պահպանման մակարդակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ դիվերսիոն խմբի վնասազերծումը ցույց է տալիս հայ զինվորների ուժեղ կողմերն ու պատրաստվածության բարձր մակարդակը, միաժամանակ, փաստում, որ կան անելիքներ, բացթողումներ եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ է քայլեր կձեռնարկել:

Անդրադառնալով Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպմանը, Բաբայանն ասաց, որ հանդիպմանը քննարկվել է Քարվաճառի դիվերսիան եւ նախագահն այն որակել է ահաբեկչություն, որը լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին:

Խոսելով միջազգային հանրությունից սպասելիքներից, Դավիթ Բաբայանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար, սակայն Ստեփանակերտում առաջին հերթին հույսը դնում են իրենց ուժերի վրա: «Հիմնական հույսը դնում ենք մեզ վրա, դա ճիշտ եւ արդյունավետ որոշում է: Մեր գերխնդիրն է` ավելի ուժեղացնել բանակն ու ամեն ինչ անել Արցախի անվտանգության մակարդակն ավելի բարձրացնելու համար»,- ասավ Բաբայանը:

Վերջինիս գնահատմամբ, Ադրբեջանն առանց որեւէ պատճառի կամ առիթի է սահմանին լարվածություն ստեղծում: Բաբայանի որակմամբ, Ադրբեջանը վաղուց վերածվել է ահաբեկչական պետության եւ ամենաբարձր մակարդակով դիվերսիաների իրականացումն այդ երկրի էությունն է: «Այդ վերաբերմունքը ոչ միայն մեր հանդեպ է, այլեւ հարեւան այլ պետությունների, սեփական ժողովրդի հանդեպ: Վերջերս Ադրբեջանի պաշտոնյաներից մեկը խոսել է «մեծ Ադրբեջանի» մասին, որը ձգվելու է Թավրիզից մինչեւ Երեւան եւ Թբիլիսի, սա նույնպես դիվերսիա է: Ադրբեջանն առաջնորդվում է հարեւան պետությունների հանդեպ ահաբեկչական ծրագրերով: Այդ երկրում գրեթե ամեն օր անմեղ մարդիկ են ձերբակալվում, մասնագիտական գործունեության համար լրագրողների են ահաբեկում, վախեցնում ու ձերբակալում»,- փաստեց Բաբայանը:

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Աարդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:

Խմբի չեզոքացման ժամանակ հայզինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am