Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մերձավոր Արևելքում և Կովկասում իսլամիստների առաջխաղացման մեջ արաբագետը տեսնում է մեծ տերությունների ձեռագիրը

Մերձավոր Արևելքում և Կովկասում իսլամիստների առաջխաղացման մեջ արաբագետը 
տեսնում է մեծ տերությունների ձեռագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական երկրներում իրավիճակը գերտերությունների նեո-գաղութային քաղաքականության արդյունք է, որի նպատակն է մասնատելու միջոցով ունենալ ավելի թույլ և ոչ ազդեցիկ պետություններ, որոնք չեն կարող ունենալ ազդեցիկ դեր տարածաշրջանում: Խոսելով Մերձավոր Արևելքում և Կովկասում իսլամիստական շարժումերի մասին` հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց արաբագետ Արաքս Փաշայանը:

Խոսելով Քուրդիստանի հնարավոր պետության ճանաչման պատրաստակամության վերաբերյալ Իսրայելի եւ Թուրքիայի հայտարարության մասին`արաբագետը նշեց. «Թուրքերն իրենք էլ են գիտակցում, որ վաղ թե ուշ Իրաքում պետք է ձևավորվի Քուրդիստան պետությունը: Իրենք շատ լավ հարաբերությունների մեջ են Բարզանիի հետ, քրդական ինքնավարության հետ ունեն կնքված տարբեր տեսակի երկարաժամկետ պայմանագրեր, ներառյալ նավթային ոլորտում: Վստահ եմ՝ Թուրքիան կկարողանա լավ հարաբերություներ հաստատել անկախ Քուրդիստանի հետ»: Նա նաև նշեց, որ Թուրքիան, իր տարածքներում ունենալով խնդիրներ քրդերի հետ, դրա հետ մեկտեղ ստիպված կլինի լավ հարաբերություններ ունենալ անկախ քրդական պետության հետ: Պետք է նկատի ունենալ, որ այդ երկու քրդական շարժումներն էականորեն տարբերվում են միմիանցից, թե իրենց քաղաքական առաջնորդների և թե այլ հարցերում:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, մինչև վերջերս Ալիևի իշխանությանը հաջողվել է երկրում պահպանել հավասարակշռությունը և հակազդել բոլոր մարտահրավերներին, որոնք կանգնած են Ադրբեջանի ազգային անվտանգության առջև: Նրանք փորձում են թուլացնել շիա ու սուննի համայնքների միջև հակազդեցությունները դեռ սաղմնային վիճակում: «Բայց չի բացառվում, որ արտաքին գործոնների ազդեցության և ներքին խմորումների արդյունքում, ի վերջո իսլամական գործոնը ապագայում որոշակի դեր կխաղա նաեւ Ադրբեջանի հասարակական և քաղաքական կյանքում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արաքս Փաշայանը:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքը հայտարարել էր, որ Անկարան Իրաքի մասնատման դեպքում անկախ Քուրդիստանի ստեղծման մեջ ոչ մի վտանգ չի տեսնում: Ինչպես նաև BBC հետ հարցարույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանել է անկախ Քուրդիստանի պետության ստեղծվելու հնարավորության գաղափարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am