Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բեռլինը Վաշինգտոնից պահանջել Է տրամադրել Գերմանիայում լրտեսական ակտիվության բոլոր տվյալները

Բեռլինը Վաշինգտոնից պահանջել Է տրամադրել Գերմանիայում լրտեսական ակտիվության բոլոր տվյալները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը Վաշինգտոնից պահանջել Է տրամադրել բոլոր տվյալները հանրապետության տարածքում «լրտեսական ակտիվության» վերաբերյալ եւ անհապաղ  դադարեցնել նման գործողությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Passauer Neue Presse թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ամերիկացիներն այժմ պետք Է ակտիվորեն աջակցեն (իրենց դեմ) առաջադրված մեղադրանքների պարզաբանմանը»,- հայտարարել Է նա: Մաասի կարծիքով՝ ԱՄՆ-ը պարտավոր Է բացահայտել շահախարդախության բոլոր փաստերը, եւ «սրան Է վերաբերում լրտեսության հնարավոր այլ դեպքերի մասին անկեղծորեն հայտարարելը, որոնց մասին մեզ ոչինչ հայտնի չԷ»: «Եվ, ամենից առաջ, մեզ անհրաժեշտ Է Վաշինգտոնի ամրագրված հավաստիացումն այն մասին, որ այս պրակտիկան մեկընդմիշտ կդադարեցվի»,- ընդգծել Է արդարադատության նախարարը:   

Ըստ նրա գնահատման՝ Գերմանիայում ԱՄՆ-ի լրտեսական գործունեությունը պետք Է ունենա հետեւանքներ, քանի որ «լրտեսումն ու բաեկամությունն անհամատեղելի են»:

Բեռլինում հուլիսի սկզբին ձերբակալվել Է Գերմանիայի Համերկրային հետախուզական ծառայության մի աշխատակից, որը, ինչպես ենթադրվում Է, գաղտնի փաստաթղթեր Է հանձնել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը եւ դրա դիմաց ստացել 25 հազար եվրո: Ըստ տեղեկությունների՝ 31-ամյա տղամարդը Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների հետ համագործակցության երկու տարում նրանց Է հանձնել 218 գաղտնի փաստաթուղթ:

Հուլիսի 9-ին հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի օգտին լրտեսության կասկածանքով կատարվում Է հետաքննություն եւս մեկ մարդու նկատմամբ, որն աշխատել Է պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am