Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Անրի Ռենոն անհնար է համարում Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը

Անրի Ռենոն անհնար է համարում Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրասիան չի կարող զենք կամ սպառազինության վաճառել Ադրբեջանին: Հավաստիացումը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Անրի Ռենոնն ասաց, որ չի տիրապետում տեղեկատվությանը, որ Ֆրանսիան զենք է վաճառել Ադրբեջանին եւ համոզված է, որ նման բան չի լինի:  «Չունեմ նման տեղեկատվություն, իսկ պատճառն այն է, որ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, չէր կարող չհարգել ու չպահպանել այն բոլոր դրույթները, որոնք հաստատված են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից. այն է՝ ձեռնպահ մնալ, կտրականապես մերժել զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»,-հայտարարեց դեսպանը:

Ադրբեջանը չի պահպանում Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի կետերը եւ տարեցտարի ավելի խոշոր չափերով է խախտում այն: Հարեւան պետությունը հատկապես ձեռք է բերում մարտական տանկեր, զրահամեքենաներ եւ հեռահար հրանոթներ: Ադրբեջանին զենքի մատակարարման հիմնական պետություններն են` Ռուսաստանը, Իսրայելն ու Ուկրաինան: 2007 թվականից Ռուսաստանի Դաշնությունը սառեցրել է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրագործումը, որեւէ խոչընդոտող հանգամանք չկա, եւ այդ երկիրը կարող է զենք վաճառել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am