Քաղաքականություն

ՆԱՏՕ-Հայաստան-ՀԱՊԿ եռանկյունին համագործակցության արժեքավոր մոդել է

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-Հայաստան-ՀԱՊԿ եռանկյունին համագործակցության արժեքավոր մոդել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները կանոնակարգվել են փոխադարձ ընկալմամբ եւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների նկատմամբ հարգանքով: Այլ միությունների հետ համագործակցության առումով Հայաստանն ազատ է եւ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ում մտահոգված չենք: «Հայաստանի հետ լավ երկխոսություն ունենք, լավ համագործակցություն կա պաշտպանության եւ անվտանգության հարցերում: Հայկական զորքերը մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին`տարբեր երկրներում. դա ամենամեծ ներդրումն է, որը երկիրը կարող է ունենալ, ինչի համար շնորհակալ ենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 9-ին «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին:

Անդրադառնալով ՆԱՏՕ-Հայաստան-ՀԱՊԿ եռանկյունուն, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով եւ համագործակցելով ՆԱՏՕ-ի հետ, կարողանում է հանուն իր շահի առավելագույնը քաղել: Նույն տեսակետը հայտնեց նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը` ցանկություն հայտնելով, որ Հայաստանը շարունակի նույն քաղաքականությունը եւ լինելով ՀԱՊԿ անդամ` համագործակցի ՆԱՏՕ-ի հետ. «Այս տեսակ կամրջումը բարդ է, ավելի է բարդանում հատկապես ուկրաինական ճգնաժամի ներքո, բայց սա կարելի է դիտարկել, որպես մի արժեքավոր մոդել»:

Երեւանում մեկնարկել է «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» թեմայով քննարկումը, որի նպատակն է ներկայացնել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ու համագործակցության նոր ուղիներ եւ մարտահրավերներ վեր հանել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում