Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տասը քայլ Հայաստանը տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու համար

Տասը քայլ Հայաստանը տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը այսուհետ աշխարհին ճանաչելի կլինի որպես «Անակնկալ ինժեներական լուծումների» երկիր` 5 տարվա ընթացքում փորձելով դառնալ տեխնոլոգիապես առաջատար 20 պետություններից մեկը: «Տեխնոլոգիական ոլորտում նոր թափ հավաքող երկրում զարգացման ծրագրերը ամբիցիոզ են, սակայն իրատեսական»,- համոզված է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը, ով ոլորտի զարգացման ռազմավարության մշակման նախաձեռնողներից է: «Արմենպրես»-ը առանձնացրել է ռազմավարության հիմնական 10 քայլերը, որոնց շնորհիվ Հայաստանը մարտահրավեր կնետի աշխարհի հզորագույն ինովացիոն երկրներին` համալրելով նրանց շարքերը:

Քայլ 1. Ոլորտի զարգացումը սկսվում է կրթությունից:  Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսումնական ծրագրերի ուժեղացման համար խթանվելու են  կրթական հետազոտությունները: Բացի այդ, քայլ է արվելու զինվորական ծառայության ընթացքում ներդնել բարձր տեխնոլոգիական կրթության, իսկ 2018 թվականին ծրագրում ներգրավված ունենալ շուրջ 1000 երիտասարդների, ովքեր ՏՏ ոլորտի կրթությունը ստացել են բանակում:

Քայլ 2. Տեխնոլոգիական ոլորտի աշխատուժի եռապատկում: Նպատակն իրագործելու համար նախատեսվում է ստեղծել uitestudent.org կայքը, որը կհանդիսանա այլընտրանքային կրթության հարթակ  դպրոցականների և ուսանողներրի համար: Աշխատուժի ավելացման համար նախատեսվում են նաև  դրամաշնորհների տրամադրում  և մասնագետների վերապատրաստումներ: Նախատեսվում է դասախողների համար լրացուցիչ վարձրատրության սահմանում, որի շնորհիվ կրթության որակը կարող է էապես բարելավվել: 

Քայլ 3. Բոլորը դեպի Հայաստան: Հայաստանը որպես տեղեկատվական երկիր ներկայացնելու համար ռազմավարության վերջին տարում` 2018 թվականին Հայաստանը կհյուրընկալի տեխնոլոգիական համաշխարհային համաժողովի մասնակիցներին: Կանցկացվեն բազմապիսի ֆորումներ և միջոցառումներ, որտեղ կներկայացվեն այս տարիների նվաճումները:

Քայլ 4. Սկսնակ կազմակերպությունների (Start-up) մշակույթի ձևավորում:  Առաջիկա 5 տարիներն, ապա նաև հետագայում, մեծ տեղ է հատկացվելու սկսնակ ձեռներեցներին, որոնք կստանան նորաստեղծ ընկերությունների առաջնորդման համար խորհրդատվություն, ոլորտի առաջատարների հետ համագործակցության հնարավորություն: Նրանց համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ` սեփական բիզնեսը սկսելու համար:

Քայլ 5. Հայկական ֆոնդի ստեղծում: Դա թույլ կտա ֆինանսավորել սկսնակ ձեռներացներին, ինչպես նաև խրախուսել կազմակերպությունների մուտքը դեպի մարզեր: Այս քայլով նախատեսվում է նաև հարկային արտոնությունների սահմանում մարզերում ձեռնարեցության խթանման համար:

Քայլ 6. Սփյուռքի «վերադարձը» Հայաստան: Այս քայլով նախատեսվում է ներգրավվել սփյուռքի և արտերկրի տեխնոլոգիական և գործարար ներուժը` սկսնակ ընկերություններին խորհրդատվական և ներդրումային աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաև նրանց առաջարկած լուծումները արտերկրում վաճառելու համար:

Քայլ 7.  Զարգացման ազգային խորհուրդը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կվերափոխվի որպես Բարձր տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդի, որը կհամատեղի երկրում ՏՏ ոլորտի ընկերություններին:

Քայլ 8. Պետական պաշտոնյաները` ոլորտի աջակիցներՈլորտի համապարփակ զարգացման համար ներգրավվելու են նաև պետական սեկտորի անձինք: Նախագահին առաջարկվելու է ունենալ Բարձր տեխնոլոգիաների գծով խորհրդական: Միևնույն ժամանակ նախատեսվում է Ազգային ժողովում ունենալ բարձր տեխնոլոգիաների զարգացման աշխատանքային խումբ :

Քայլ 9.  Ոլորտի ակտիվ լուսաբանում: Հանրային իրազեկման բարձրացման համար մոտակա տարիներին Հայաստանում նախատեսվում է ստեղծել բիզնես բնույթի հեռուստատեսություն, ավելացնել թեմատիկ հաղորդումները, ստեղծել մամուլի ակումբ, որտեղ կլուսաբանվեն բացառապես ոլորտի նորություններ: Բացի այդ, կհայտարարվեն բազմաթիվ մրցանակաբաշխություններ` ոլորտը լուսաբանող լրատվամիջոցների համար:

Քայլ 10. «Անակնկալ ինժեներական լուծումների» երկիրը:  Հայաստանը աշխարհին կներկայանա նոր բրենդով և տեխնոլոգիական ոլորտի նոր նվաճումներով: «Surprising Engineering» բրենդը դառնալու է որակի չափանիշ հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար:

Պատրաստեց Գոհար Ավետիսյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am