Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ավրորա Մարտիկանյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հոշոտված Հայաստանը» գիրքը թարգմանվել է ռումիներեն

Ավրորա Մարտիկանյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հոշոտված 
Հայաստանը» գիրքը թարգմանվել է ռումիներեն

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 9 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, անցյալ ամիս Բուխարեստում լույս տեսավ Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» գրքի ռումիներեն թարգմանությունը («Ararat» հրատարակչություն, 2014, թարգմանությունը Սարգիս Սելյանի)` ըստ 1918թ. Նյու Յորքի Kingfield Press Inc. հրատարակության եւ 2010թ. դրա կրկնօրինակի:

Հատկանշական է, որ 1918թ. հրատարակված գրքի վերջում կցված էր մի ձեւաթուղթ, որի միջոցով ցանկացողները կարող էին հանգանակություն կատարել Հայաստանի եւ Սիրիայի օգնության ամերիկյան հանձնաժողովին/American Committee for Armenian and Syrian Relief`հայ որբերին օգնելու նպատակով, ինչպես նաեւ «Ambassador Morgenthau’s Story» գրքի գրախոսությունը:

Ներկայիս հրատարակության վերջում կցված է 1919թ.նկարահանված համանուն վերնագրով` «Հոշոտված Հայաստան» ֆիլմի հատվածների հավաքածուն: 24 րոպե տեւողությամբ այդ հոլովակը ստեղծվել է Ռիչարդ Տիրան Կլոյանի/Richard DiranKloian կողմից` Հյուսիսային Կարոլինայի Հայոց ցեղասպանության կենտրոնի/Armenian Genocide Resource Center of Northern California բարձր հովանու ներքո և 2009թ. ապրիլի 28-ին ցուցադրվել է Սան Ֆրանցիսկոյի Հանրային գրադարանում:

Ներկա հրատարակության մեջ, թարգմանված տեքստից զատ, տեղ են գտել նաեւ «Հոշոտված Հայաստան» ֆիլմի ցուցադրման հայտարարությունները, Նյու Յորքում գտնվող այն շենքի լուսանկարները, որտեղ ցուցադրվել է ֆիլմը, ինչպես նաեւ ֆիլմի վերաբերյալ մամուլի անդրադարձներ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am