Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 4,3 մլն դոլարի առքուվաճառք

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է  4,3  մլն  դոլարի առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում հուլիսի 8-ին կատարվել է 4,3 մլն դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 407.75  դրամ, պահանջարկը` 407.60 դրամ:

Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 9 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 7 մլրդ 20 մլն դրամ: Փակման տոկոսադրույքը կազմել է  5.59 տոկոս, առավելագույնը` 5.75  տոկոս, նվազագույնը` 5.55 տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.6411 տոկոս։

Հունիսի 6-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 413.22, 7-ին` 413.22, 9-ին` 412.55, 10-ին` 410.99, 11-ին`  411.50, 12-ին` 412.04: Հունիսի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին գործարք չի կատարվել:  Հունիսի  17-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410.73, 18-ին`409.97, 19-ին` 409.70, 20-ին` 409.07 դրամ: Հունիսի 23-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 407.88, հունիսի 24-ին` 407.88, իսկ հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 28-ին գործարք չի կատարվել: Հունիսի 30-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 407.50, հուլիսի 1-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 2-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.31 դրամ, հուլիսի 3-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 4-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է  408.00, հուլիսի 5-ին և 6-ին  գործարք չի կատարվել: Հուլիսի 7-ին միջին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.99 դրամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am