Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ինդոնեզիա, Թայվան, Վիետնամ. Հայաստանի դպրոցականները մեկնում են միջազգային օլիմպիադաների

Ինդոնեզիա, Թայվան, Վիետնամ. Հայաստանի դպրոցականները 
մեկնում են միջազգային օլիմպիադաների

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աստղագիտության, քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանոթյան ու ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներին hայ դպրոցականները կմասնակցեն ներկայացուցչական կազմերով: Հայկական պատվիրակություններից առաջինն արդեն մեկնել է մաթեմատիկայի 55-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու, որն այս տարի անցկացվում է հուլիսի 3-13-ը՝ Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում: «Արմենպրես»-ի թղթակցին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մաթեմատիկայի օլիմպիադային այս տարի կմասնակցի վեց աշակերտ: Թիմի ղեկավարներն են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանը և Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Մարգարյանը:

«Կենսաբանություն» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան այս տարի կանցկացվի հուլիսի 6-13-ը Ինդոնեզիայում:  Հայաստանը օլիմպիադային կներկայացնի չորս աշակերտ: Թիմը ղեկավարում է Գայանե Ղուկասյանը ԵՊՀ-ից, Մերի Հովսեփյանը՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամից, ինչպես նաև Հռիփսիմե Մաթևոսյանը՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից:

Այնուհետև Թայվանում հուլիսի 13-20-ը կանցկացվի «Ինֆորմատիկա» առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան, որտեղ Հայաստանի պատիվը բարձր պահել կփորձեն չորս աշակերտներ: Այս թիմի ղեկավարներն են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ինչպես նաև նույն ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը:

Հինգ պատանի կմասնակցի նաև ֆիզիկայի 45-րդ միջազգային օլիմպիադային, որն այս տարի կանցկացվի հուլիսի 13-21-ը, Ղազախստանում: Թիմը ղեկավարում են Գագիկ Գրիգորյանը՝ «Այբ» ավագ դպրոցից և Բիլոր Կուրղինյանը՝ ԵՊՀ-ից:

Քիմիայի 46-րդ միջազգային օլիմպիադան կանցկացվի հուլիսի 20-29-ը, Վիետնամում: Հայկական թիմը բաղկացած է չորս անդամից: Նրանց ղեկավարներն են Երևանի «Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ Վիտուշ Սարգսյանը և ԵՊՀ պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանը:

Միջազգային օլիմպիադաների եզրափակիչ ակորդը կհնչի հոկտեմբերի 12-21-ը Ղրղզստանում անցկացվելիք աստղագիտության օլիմպիադայով, որին մեր երկիրը կներկայանա հինգ մասնակցով: Այս թիմը ղեկավարում են ԿԳՆ տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանը և Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Մարիետա Գյուլզադյանը:

Բացի այդ, Հայաստանը օգոստոսի 12-18-ը Լեհաստանում դիտորդի կարգավիճակով կմասնակցի «Աշխարհագրություն» առարկայի 11-րդ միջազգային օլիմպիադային:

Օլիմպիադայի մասնակից երեխաները հիմնականում Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, «Քվանտ» վարժարանից և «Այբ» ավագ դպրոցից են: Մաթեմատիկայի օլիմպիական թիմում  մասնակից կա նաև Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցից, իսկ կենսաբանության օլիմպիական թիմում՝ Կապանի թիվ 2 ավագ դպրոցից: Մասնակից-պատանիները 10-12-րդ դասարանների աշակերտներ են:

Հայաստանը մշտապես մասնակցում է միջազգային օլիմպիադաների, իսկ  մրցաշարերին մասնակցող թիմերը ձևավորվում են հանրապետական օլիմպիադաների հաղթողների միջոցով: 2012 թվականին միջազգային օլիմպիադաներից հայ աշակերտները բերել են 16 մեդալ, իսկ նախորդ տարի`15:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am