Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Օլանդը եւ Մերկելը Պուտինի հետ քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

Օլանդը եւ Մերկելը Պուտինի հետ քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը հուլիսի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հերթական հեռախոսազրույցն են անցկացրել Ուկրաինայի իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

«Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը այսօր առավոտյան միասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց են անցկացրել Ուկրաինայի իրադրության շուրջ: Նրանք ընդգծել են այն համաձայնության իրագործման կարեւորությունը, որը երեկ Բեռլինում Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ կնքվել Է երկկողմ հրադադարի հասնելու համար»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 2-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարները երկժամյա բանակցություններ են վարել Բեռլինում. դրանց հիմնական արդյունքը դարձել Է համատեղ հռչակագրի մշակումը, որում կողմերը հավաստել են Ուկրաինայում խաղաղության հասնելու պարտավորությունը: Հռչակագիրը նպատակամղված Է Ուկրաինայում կայուն հրադադարի հասնելուն: Դրա համար գլխավոր մեխանիզմ պետք Է դառնա շփման խմբի աշխատանքը, որը պետք Է վերսկսվի հուլիսի 5-ից ոչ ուշ:

Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները կոչ են արել Մոսկվային՝ օժանդակել շփման խմբի հանդիպման կազմակերպմանը, որի ընթացքում պետք Է որոշվեն զինդադարի պայմանները: Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նաեւ խնդրանք Է հայտնվել ՌԴ-ին՝ «որպես միջնորդ հանդես գալու» աշխարհազորայինների հետ հանդիպումներում եւ նրանց դրդել նստելու բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնության հասնելու Ուկրաինայի իշխանությունների հետ:

Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը, բացի այդ, պաշտպանել են ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ հսկողություն սահմանելու վերաբերյալ նախօրյակին Բեռլինում ընդունված դրույթները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am