Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Աշխարհին կներկայացվի Ցեղասպանության մասին 1916-1917 թթ. վկայությունների ժողովածուի թուրքերեն տարբերակը

Աշխարհին կներկայացվի Ցեղասպանության մասին 1916-1917 թթ. վկայությունների 
ժողովածուի թուրքերեն տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհին կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին 1916-1917 թթ. վկայություններն ընդգրկող արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի թուրքերեն թարգմանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» հատորյակի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում: Թուրքերեն թարգմանության հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն, թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, «Վան» ՀԿ պատվավոր նախագահ Ռուբեն Գալչյանը կներկայացնեն 1500 օրինակով լույս տեսած աշխատությունը: Ներկա կլինեն նաև հայ անվանի թուրգաքետներ Ռուբեն Սաֆրաստյանը, Ռուբեն Մելքոնյանը և պատմաբաններ, ովքեր իրենց կարծիքը կհայտնեն նյութի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Գալչյանը, ժողովածուի թուրքերեն տարբերակը լույս է տեսել չորս օր առաջ` մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի հրատակչությամբ և Լիսաբոնի Գյուլբենկյան հաստատության հովանավարությամբ, և դեռ չի բաժանվել գրախանութներին: «Արդեն թարգմանված ունենք հատորի ռուսերեն տարբերակը, բայց` ոչ հրատարակված: Մոտ ապագայում ծրագրում ենք լույս ընծայել գերմաներեն, իսպաներեն և ֆրանսերեն թարգմանությունները: Ֆինանսները պետք է հայթայթենք, որ կարողանանք տպագրել»,- նշեց նա:

Նախ լույս էր տեսել «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ: Արխիվային փաստաթղթեր» հայերեն եռահատոր աշխատությունը, որում ներկայացվում են Հայոց ցեղասպանության վերապրածների տված 600-ից ավելի վկայություններ: Ապա այն թարգմանվել է թուրքերեն: Եռահատորի առաջին հատորը պատմում է Վանի նահանգի մասին, որը բաժանված է ըստ գավառների, որոնք էլ` ըստ գավառակների: Երկրորդը վերաբերում է Բիթլիսի նահանգին, որի մեջ մտնում էր Մանազկերտը, Մուշը, Սասունը, Բիթլիսը: Երրորդ հատորը վերաբերում է Արեւմտյան Հայաստանի մյուս տարածաշրջաններին` Խարբերդին, Տիգրանակերտին, Տրապիզոնին: Գիրքն ունի տեղեկատու համակարգ, բոլոր բնակավայրերը բացատրված են թե որտեղ են գտնվում, մարդկանց մասին հնարավորին տեղեկություններ կան, իսկ անհասկանալի բառերը կարելի է գտնել օտար կամ բարբառային բառերի բառարանում: Իրավական առումով այն ունի մեծ նշանակություն, քանի որ վկայությունները գրի են առնվել մեկ տարի հետո, որբ խոսք չկար դեռեւս Հայոց ցեղասպանության մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am