Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ադրբեջանում ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցող հայկական կողմը հարցեր է բարձրացրել խաղաղությանը խոչընդոտող գործոնների մասին

Ադրբեջանում ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցող հայկական կողմը հարցեր է 
բարձրացրել 
խաղաղությանը խոչընդոտող գործոնների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի խորհրդարական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը «Արմենպրես»-ին է ներկայացրել Ադրբեջանում ընթացող Rose-Roth սեմինարին հայկական կողմի բարձրացրած հարցերը: Նրա խոսքով` քննարկումներն ընթանում են թեժ մթնոլորտում, որոնց առանցքում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացն է: «Մեր բանավեճի առանցքում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն է, և ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հստակ ներկայացրել  է իր դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ, մասնավորապես, նկատելով որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում, որը լիովին համապատասխանել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին: Մենք նաև նշել ենք, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի անմիջական ներգրավման արդյունքում»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

ԱԺ պատգամավորի հավաստմամբ` հայ պատվիրակները մի շարք շեշտադրումներ են կատարել` կապված զինադադարի բազմակի խախտման դեպքերի, շփման գծից դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման, թշնամական  քարոզի դադարեցման, տնտեսական ծրջափակման և բազում այլ հանգամանքների վերաբերյալ, որոնք խոչընդոտում են այսօր խաղաղության հաստատմանը, հակամարտության կարգավորմանը, կողմերի միջև վստահության ամրապնդմանը: «Քննարկման ընթացքում հիմնականում ակտիվ են Հայաստանի և ադրբեջանական պատվիրակները, խորհրդարանական վեհաժողովի մյուս պատվիրակները մեծ հետաքրքրություն չունեն քննարկումների նկատմամբ և հազվադեպ են արձագանքում»,- հայտնեց Կորյուն Նահապետյանը:

Հարցին ի պատասխան, արդյոք Ադրբեջանը պահել է տված խոստումն ու ապահովել հայ պատվիրակների անվտանգությունը, Կորյուն Նահապետյանը նշեց. «Այո, իր խոստումը պահպանել է մինչ այս պահը, որը կարող եմ արձանագրել: Օդանավակայանից սկսած մեզ տրամադրվել են անվտագության միջոցներ թե' միջոցառման վայրում, և' թե հյուրանոցում: Մեզ ուղեկցում են անտանգության ծառայողներ, և այդ առումով որևէ խնդիր չեմ տեսնում»:

ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth 86-րդ սեմինարին մասնակցելու համար Բաքու են մեկնել Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ` ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը եւ Երեւանում Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am