Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հատուկ հոդված է նվիրել Հենրիխ Մխիթարյանին

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հատուկ հոդված է նվիրել Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հատուկ հոդված է նվիրել հայազգի ֆուտբոլիստ, Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանին: «Երբ Մարկո Ռոյսից ստացա գնդակը, մտածեցի. «Պահը հասունացել է, եթե չխփեմ այս գոլը, կարող եմ հավաքել իրերս ու ետ գնալ տուն»: Եվ երբ գնդակն անցավ դարպասից ներս, ասացի ինքս ինձ. «Ինչո՞ւ այստեղ կարող եմ, իսկ Ռեալ Մադրիդի դեմ խաղում` ոչ»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կայքին պատմել է ֆուտբոլիստը`  անդրադառնալով «Ռեալ»-ի հետ խաղին, «Բորուսիա» տեղափոխվելու դժվարություններին և իր ունեցած հաջողություններին: Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո այս կարճ ժամանակաշրջանը 25-ամյա հայազգի ֆուտբոլիստի համար համեմված էր վերելքներով և վայրէջքներով: Մխիթարյանը խոստովանել է, որ ամենից դժվարն իր համար գերմանական ֆուտբոլին հարմարվելն էր: Ըստ նրա` «Շախտյորի» խաղաոճն ամբողջովին տարբերվում է այն ֆուտբոլից, որ Գերմանիայում են խաղում: ««Շախտյորի» խաղերը սովորաբար միշտ նույն ձևով էին ընթանում` հակառակորդ թիմը սովորաբար ակտիվ պաշտպանվում էր, իսկ գնդակը միշտ «Շախտյոր»-ի խաղացողների մոտ էր, և եթե մենք խփում էինք առաջին գնդակը, ապա խաղի ելքը մեծամասամբ արդեն որոշված էր լինում: Գերմանիայում այդպես չէ: Թիմերը հավասար հնարավորություններ ունեն, և անգամ ներքևի շարքերում գտնվող թիմերը կարող են մեծ ճնշում գործադրել… «Բորսուսիան» նաև հաճախ փոխում է խաղի մարտավարությունը, ինչը  100 տոկոսանոց զգունություն և պատրաստվածություն է պահանջում:  Կարևորն այն է, որ ես շարունակում եմ աշխատել ինձ վրա: Կյանքում դու պետք է պատրաստ լինես ամեն օր նոր բան սովորելու, և դա հատկապես ինձ է վերաբերում»,- բացատրել է նա:

«Բորուսիայի» կազմում նրա դեբյուտային հարվածները Ֆրանկֆուրտի «Այնթրախթի»ի հետ խաղի ժամանակ էին, որից հետո նոյեմբերից հունվար կայացած ութ խաղերում Մխիթարյանը մասնակցություն չի ունենում թիմի խփած գոլերում, ապա` այդ ապշեցուցիչ հաղթանակը Մյունխենում: Իսկ մայիսի 17-ին Գերմանիայի գավաթի խաղարկության ժամանակ խաղի 60-րդ րոպեին նրան փոխարինեցին վնասվածքի պատճառով, և  հավելյալ ժամանակահատվածում «Բորուսիան»  2-0 հաշվով պարտություն կրեց «Բայերից»: Սակայն հայ ֆուտբոլիստի համար ամենամտահոգիչը «Ռեալ»-ի հետ խաղն էր: «Դա իմ կյանքի տխուր պահերից էր,- Մխիթարյանն ասել էր  welt.dereflectively թերթին տված հարցազրույցում,- խաղը դիտող մարդիկ հավանաբար կարծում էին ես փորձում եմ բաց թողնել գնդակը, բայց իրականում դաշտում ես ամենաշատն էի ցանկանում գոլ խփել: Սակայն, երբեմն կյանքն այսպես է դասավորվում»:

Չնայած հիասթափությանը` Մխիթարյանը կարողացավ վերականգնել հավատն իր ուժերի և կարողությունների հանդեպ, որոնք առաջին հերթին ստիպել էին «Բորուսիա»-ին պայամանագիր ստորագրել իր հետ: «Հայկական ասացվածք կա` «Աստված երբեմն թույլ է տալիս սայթաքել, որպեսզի մենք սովորենք գնահատել այն, ինչին հասնում ենք»»,-մեջբերում է կայքը: Իր կարողությունները նա փայլուն կերպով ցուցադրեց Վոլֆսբուրգի հետ խաղում, երբ Մխիթարյանի խփած գոլն օգնեց ակումբին հասնել մինչև Բեռլին: Ողջ մրացաշրջանի ընթացքում հայազգի ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ դարձավ ինը գոլի հեղինակ և տասն անգամ աջակցեց գրոհի կազմակերպմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am