Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Համանախագահները Բաքվում են, Ալիեւն ու Մամեդյարովը` Վիետնամում

Համանախագահները Բաքվում են, Ալիեւն ու Մամեդյարովը` Վիետնամում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի վերջին օրը ժամանել են Բաքու, բայց կարծես թե ապարդյուն: Նույն ժամանակահատվածում, երբ եռանախագահների ինքնաթիռը վայրէջք է կատարել հարեւան երկրում, Ադրբեջանի Նախագահը տիկնոջ եւ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ երկօրյա պետական այցով մեկնել է Վիետնամ: Ադրբեջանի Նախագահի պաշտոնական կայքի համաձայն` Վիետնամից մայիսի 21-ին Ալիեւը կմեկնի Չինաստան, որտեղ մասնակցելու է Ասիական համաժողովին: Այսինքն, ստացվում է, որ կամ համանախագահները պետք է մեկ շաբաթ մնան Բաքվում` Ալիեւին եւ Մամեդյարովին հանդիպելու համար, կամ` էլ պետք է Բաքվից հեռանան` չքննարկելով ԼՂ հակամարտության օրակարգային հարցերը:

Ի տարբերություն նախորդ այցելությունների, ադրբեջանական մամուլը գրեթե չի անդրադառնում համանախագահերի ժամանմանը: Հարցը, թե ում հետ պետք է բանակցեն համանախագահները, երբ երկրի արտաքին հարցերով զբաղվող երկու պետական գործիչները երկրում չեն, լրատվամիջոցները գրեթե չեն բարձրաձայնում: Դրանք ընդամենը ներկայացրել են տեղեկատվություն, որ համանախագահները ժամանել են: Միաժամանակ ադրբեջանական կայքերում Ալիեւի եւ նրա տիկին Մեհրիբանի Վիետնամ այցելության տասնյակ լուսանկարներն են:

Սովորաբար, համանախագահների տարածաշրջան այցելությունները ծրագրվում են  շաբաթներ առաջ, եւ ձեռք է բերվում բազմակողմ համաձայնություն: Մինչ պաշտոնական հայտարարությունն էլ, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն էր Խաղաղության միջազգային Քարնեգի կենտրոնում հայտարարել, որ ԼՂ հակամարտության հրադադարի 20- ամյակի առթիվ համանախագահները կայցելեն տարածաշրջան: Հետեւաբար, Ադրբեջանի Նախագահի աշխատակազմում չէին կարող չիմանալ համանախագահների այցի մասին:

Ադրբեջանի Նախագահի պահվածքի առնչությամբ կարելի է երկու տեսակետ հայտնել: Կամ նրանք խորապես անտեսում են համանախագահներին, բանակցությունները եւ հրադադարի պահպանումը, կամ էլ` Ալիեւի աշխատակազմում աշխատում են այնպիսիք, ովքեր չեն կարողացել ճիշտ ծրագրավորել Ալիեւի այցն ու պետական հանդիպումների միջակայքում հաշվի առնել նաեւ միջնորդների այցը: Կատարվածի առնչությամբ համանախագահները առայժմ որեւէ մեկնաբանություն չեն կատարել:

Մինչ Բաքու այցելությունը համանախագահները եղել են Երեւանում եւ Ստեփանակերտում: Իսկ Բաքու այցելել են Լեռնային Ղարաբաղից, շփման գիծը հատելուց առաջ միջնորդները բանակցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հետ: Համանախագահների տարածաշրջան այցելության նպատակը հրադադարի 20-ամյակն ու ԼՂ հակամարտության ապագան քննարկելն էր:

Հասմիկ Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am