Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հիփ-հոփ ոճի սիրահարները հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի

Հիփ-հոփ ոճի սիրահարները հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի

 ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությամբ հայտարարում են «Անսահման հիփ-հոփ» մրցույթի մեկնարկը, որն իրականացվում է Sea2Sea տարածաշրջանային նախագծի շրջանակներում:  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ կետրոնից, այդ նպատակով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանելու Soul Street Dance հիփ-հոփ պարային քառյակը, որի անդամները հանդես կգան ժյուրիի կազմում, մրցույթի մասնակիցների հետ կվարեն վարպետության դասեր, հանդիպումներ կունենան Հայաստանի հիփ-հոփ համայնքի ներկայացուցիչների և «Թումո» կենտրոնի պատանիների հետ: 16-26 տարեկան Հայաստանի քաղաքացիները, ովքեր սիրում են պարել հիփ-հոփ (breakin’, poppin’, lockin’ կամ այլ պարային ոճերում), կարող են դիմել մրցույթին մասնակցելու համար:

Մայիսի 23-ին Երևանում, իսկ մայիսի 24-ին Վայքում և Չարենցավանում անկացվելու են նախընտրական փուլեր, որոնց ընթացքում հայտ ներկայացրած մասնակիցները կմրցեն միմյանց հետ: Լավագույն պարողները կհրավիրվեն Երևան` մասնակցելու Soul Street Dance խմբի վարպետության դասերին, համայնքային հանդիպումներին և կնախապատրաստվեն մայիսի 28-ին «Թումո պլազա»-ում կայանալիք բացօթյա պարային շոուին: Միջոցառման ընթացքում իրենց երաժշտական ստեղծագործութունը կներկայացնեն նաև «Թումո»-ի սաները, ովքեր նախապես մասնակցել էին հիփ-հոփ երաժշտության ստեղծման աշխատարանին: Պատանիները, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, ինչպես՝ Ableton, iPads and DJ Deck, կապահովեն կենդանի կատարում «Թումո»-ում:

Կազմակերպիչների հավաստմամբ, հանրային այս գունեղ միջոցառմամբ  կամփոփվեն մրցույթի արդյունքները, և ժյուրին կընտրի լավագույն պարողներին, ովքեր կստանան հուլիսի 20-26-ը Բաթումում գալա ներկայացմանը մասնակցելու ուղեգրեր: Մրցույթի հայտերի մեկնարկը տրված է: Ցանկացողները մինչև մայիսի 19-ը կարող են մասնակցել նախըտրական փուլին երեք քաղաքներից մեկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am