Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կաննի փառատոնի Cannes Classics ծրագրում կներկայացվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը

Կաննի փառատոնի Cannes Classics ծրագրում կներկայացվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի 67-րդ կինոփառատոնի տարբեր ծրագրերում ներկայացված կլինեն ուկրաինական ութ ֆիլմեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՈւՆՆ ռեսուրսը: Դեռ ոչ մի երկիր նման քանակությամբ կինոժապավեններ չի բերել ստուգատեսին: Կինոփառատոնի հատուկ իրադարձություն կդառնա Սերգեյ Լոզնիցայի՝ Մայդանի մասին պատմող ֆիլմը:

Ութ ֆիլմերից հինգը կարճամետրաժ կինոնկարներ են: Դրանք կցուցադրվեն Short Film Corner սեկցիայում: Դրանցից երեքն ուկրաինական ժապավեններ են, իսկ երկուսը նկարահանվել են այլ երկրների հետ համատեղ:

Ինչպես նշում են ուկրաինական ԶԼՄ-ները, երկրի կողմից ներկայացված ֆիլմերին առանձնակի փայլ կհաղորդի Cannes Classics ծրագրում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրումը, որը 1968 թվականին նկարահանվել է «Հայֆիլմ» ստուդիայում եւ վերջերս ամերիկյան հիմնադրամի միջոցներով վերականգնվել Իտալիայում:

Կաննի 67-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 14-ից մինչեւ 25-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am