Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԴՀԿ գրասենյակում հյուրընկալել են քուրդ և ալաուի մտավորականներին

ՍԴՀԿ գրասենյակում հյուրընկալել են քուրդ և ալաուի մտավորականներին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ու վարչության անդամները հյուրընկալել են այս օրերին Հայաստանում գտնվող քուրդ և ալաուի գործիչներին, ովքեր մեր երկիր են այցելել Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԴՀԿ մամուլի ծառայությունից, պատվիրակության կազմում են եղել Քրդական ազգային կոմիտեի Գերմանիայի ներկայացուցիչ Եքսիլ Քոչը, Եվրոպայի խաղաղության և դեմոկրատական մեջլիսի նախագահ Ռոժա Յըլդրընը, Եվրոպայի ալաուիների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Ալի Էքբեր Բեքթաշը, Եվրոպայի գաղթականների կոնֆեդերացիայի նախագահ Շաֆակ Արապաճը, Նոր Զարթոնք հայկական կազմակերպության Եվրոպայի ներկայացուցիչ Ալեքսիս Քալքը,  Ստամբուլի Նոր Զարթոնքի բանբեր Սայաթ Թէքիրը:

Քուրդ և ալաուի գործիչները հանդիպման ընթացքում միաբերան իրենց աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին, դատապարտել Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ժխտմանը: Քուրդ և ալաուի գործիչները նշել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայերի, այլ նաև Թուրքիայում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների պայքարն ու նպատակն է:

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նկատել է, որ ՍԴՀԿ-ի պայքարն ուղղված է ոչ թե թուրք ժողովրդի, այլ Թուրքիայի պետական քաղաքականության դեմ, որ արդեն շուրջ 100 տարի է ուրանում է Հայոց ցեղասպանությունը, շարունակում հակահայ քաղաքականություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am