Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոսկվայի կարծիքով՝ Ուկրաինայում «շոուն ղեկավարում Է» ԱՄՆ-ը. Լավրով

Մոսկվայի կարծիքով՝ Ուկրաինայում «շոուն ղեկավարում Է» ԱՄՆ-ը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ն Է Ուկրաինայում «ղեկավարում շոուն»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցի ժամանակ Կիեւում հայտարարեցին հակաահաբեկչական գործողությունը վերսկսելու մասին,-նշել Է Լավրովը:- Հատկանշական Է, որ Կիեւի իշխանություններն այդ մասին հայտարարեցին Բայդենի այցի ժամանակ: Գործողությունն սկսելու որոշումը Կիեւում ընդունել Էին Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջո Բրենանի ուղեւորությունից հետո»:

«Ուստի ես պատճառներ չունեմ չհավատալ, որ ԱՄՆ-ն Է ղեկավարում այդ շոուն»,-ասել Է նախարարը:

ՌԴ-ի ԱԳ նախարարն արձանագրել Է, որ «Կիեւի իշխանությունները չեն կատարել Ժնեւի պայմանավորվածություններից ոչ մեկը»: «Այո, նրանք համաներման մասին օրենքի նախագիծ են մշակել, բայց այդ փաստաթուղթը չի վերաբերում քաղբանտարկյալներին»,-հավելել Է նա:

Մինչդեռ Կիեւի իշխանությունները հայտարարել են երկրի արեւմուտքում եւ արեւելքում ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները լսելու եւ նրանց ընդառաջելու պատրաստակամության մասին: «Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է լսել արեւմուտքում եւ արեւելքում ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները: Եվ ոչ միայն լսել, այլեւ ընդառաջել նրանց: Եվ մենք կոչ ենք անում կատարել Ժնեւյան համաձայնությունները, որոնք կնքվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ»,- ասված է հայտարարության մեջ:

Ուկրաինայի կառավարությունը հայտնել է, որ սկսել է կատարել պայմանավորվածությունների իր մասը: Այսպես, կասեցվել է երկրում հատուկ գործողությունների ակտիվ փուլը: Բացի այդ նախաձեռնվել է սահմանադրական բարեփոխման անցկացումը, իսկ Գերագույն ռադա օրինագիծ է մտցվել ցուցարարների համաներման մասին: Դրա հետ մեկտեղ կառավարությունը «երաշխավորում է ռուսաց լեզվի պաշտպանությունը եւ նրա հատուկ կարգավիճակի ամրագրումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Խորհրդարանական կոալիցիան դիմել է բոլոր քաղաքական ուժերին՝ կոչ անելով փոխըմբռնման հուշագիր ստորագրել Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման համար»,- հավելել է նախարարների կաբինետը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am