Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գերմանական հեղինակավոր թերթն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Գերմանական հեղինակավոր թերթն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական WESTDEUTSCHE ALLGEMEINE ZEITUNG թերթն օրերս «Միջոցառում` Ցեղասպանության զոհերի հիշատակին» վերտառությամբ փոքր հոդվածում անդրադարձ է կատարել 1915-ին Օսմանյան կայսրության օրոք իրագործված Հայոց ցեղասպանության թեմային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հոդվածի հենց առաջին նախադասության մեջ օգտագործվում է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, ինչը գերմանական մամուլին այնքան էլ բնորոշ չէ, քանի որ այդ երկրի Բունդեսթագը թեեւ հատուկ բանաձեւով դատապարտել է հայկական ջարդերը, բայց դրանց այդպես էլ Հայոց ցեղասպանություն անունը չի տվել` միայն նշելով, որ բազմաթիվ երկրներ եւ կազմակերպություններ հայկական ջարդերն անվանել են ցեղասպանություն: «Հայերի հանդեպ թուրքերի իրագործած ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով «Հայ ակադեմիականների միություն 1860»-ը եւ բողոքական եկեղեցական համայնքը հրավիրում են եկեղեցական միջոցառման: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 26-ին` շաբաթ օրը` ժամը 16:00-ին»,-փոխանցում է գերմանական պարբերականը:

WESTDEUTSCHE ALLGEMEINE ZEITUNG-ը միաժամանակ տեղեկացնում է նաեւ, որ միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես կգան քահանա Ռոլֆ Շուլդը եւ «Հայ ակադեմիականների միություն 1860»-ի նախագահ Ազատ Օրդուխանյանը: Միջոցառման վերջաբանը կներկայացնի Բունդեսթագի պատգամավոր, ձախերի ներկայացուցիչ Սեվիմ Դագդելեմը: Գերմանական թերթը որպես հիշեցում ընդգծում է, որ թուրքերի կողմից ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին: Հայերը մինչ օրս բարձրաձայնում են 1,5 մլն զոհերի մասին: Այդ ժամանակ ջարդերին զոհ են գնացել նաեւ հարյուրհազարավոր ասորիներ, հույներ, եզդիներ ու ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցիներիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջինհամաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնիցավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկմնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբերերկրներում: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am