Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Թբիլիսիում
14:37, 22 Ապրիլ 2014
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլիի, Աբդուլլահ Գյուլի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ մայիսի սկզբին Թբիլիսիում տեղի կունենա տարածաշրջանային անվտանգության գծով գագաթնաժողով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վրացական «Մաեստրո» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահը:
Նախագահ Մարգվելաշվիլիի խոսքով, գագաթնաժողովում քննարկվելու են հատկապես տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում