Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գարսիա Մարկեսի մահը կրկնակի ավելացրել Է նրա գրքերի վաճառքը Մոսկվայում

Գարսիա Մարկեսի մահը կրկնակի ավելացրել Է նրա գրքերի վաճառքը Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մահից հետո Մոսկվայի գրախանութներում կրկնակի ավելացել Է նրա գրքերի վաճառքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  հայտնել են գրախանութների ներկայացուցիչները, որոնք մասնակցել են ՌԻԱ Նովոստիի անցկացրած հարցմանը:   

«Վերջին շաբաթվա ընթացքում Մարկեսի գրքերի վաճառքն ավելացել Է կրկնակի: Թոփում են հայտնվել նրա այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Հարյուր տարվա մենություն»-ը, «Սերը ժանտախտի ժամանակ», «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Պատրիարքի աշունը»,-ասել Է «Բիբլիո-Գլոբուս» առեւտրի տան ներկայացուցիչը: 

Մարկեսի մահը նրա գրքերի նկատմամբ հետաքրքրություն Է առաջացրել նոր ընթերցողների շրջանում, ովքեր ընտրում են գրողի ամենահայտնի ստեղծագործությունները, նշել Է Ozon.ru օնլայն-խանութի ներկայացուցիչ Ալեքսեյ Կուզմինը:

«Գաբրիել Գարսիա Մարկեսի մահից հետո նրա գրքերի վաճառքն ավելացել Է 100 տոկոսով»,- ասել Է նա:

Այսօր Մեխիկոյի Գեղեցիկ արվեստների պալատում տեղի կունենա Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ հրաժեշտի արարողությունը: Ինչպես հայտնել են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, սգո միջոցառմանն սպասվում Է նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի եւ Կոլումբիայի ղեկավար Խուան Մանուել Սանտոսի ներկայությունը:

Մշակույթի եւ արվեստի ազգային խորհրդի նախագահ Ռաֆայել Տովարի խոսքով՝ հրաժեշտի արարողությունը կտեւի շուրջ չորս ժամ: Դրան կմասնակցեն աշխարհի մշակույթի գործիչներ եւ ազգային հասարակայնության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գրողի տաղանդի երկրպագուներ:

Ինչպես նշել Է Ռաֆայել Տովարը, առայժմ որոշված չԷ, թե որտեղ կթաղվի Գարսիա Մարկեսը: Գրողի մերձավորները, որոնք բնակվում են Մեխիկոյում, ցանկանում են, որ նրա աճյունը մնա Մեքսիկայի մայրաքաղաքում: Գրողի՝ Կոլումբիայում բնակվող ազգականներն, իրենց հերթին, խնդրում են նրա աճյունը տանել այդ երկիր, որը նրա հայրենքին Է: Այս պահին քննարկվում Է այն տարբերակը, ըստ որի  աճյունի մի մասը կմնա Մեխիկոյում, մյուսը՝ կուղարկվի Բոգոտա: 

Հռչակավոր կոլումբիացու ստեղծագործության երկրպագուները նրա տան մոտ դնում են դեղին ծաղիկների փնջեր: Գրողը կյանքի օրոք գերադասում Էր դրանք:

Մարկեսը վախճանվել Է ապրիլի 17-ին Մեխիկոյի իր տանը: Ըստ նախնական վարկածի՝ մահվան պատճառ են դարձել երիկամային անբավարարությունը եւ շնչուղիների հիվանդությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am