Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆը խնդրում Է դատարանին՝ թույլատրել իրեն հեռանալու երկրից

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆը խնդրում Է դատարանին՝ թույլատրել իրեն հեռանալու երկրից

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Սինդի նահանգի (երկրի հարավ-արեւելք) բարձր ատյանի դատարանը ընդունել Է այս իսլամական հանրապետության նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆի դիմումը, որով նա խնդրում Է իրեն բացառել այն անձանց ցուցակից, ում արգելված Է մեկնել երկրից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ջիո» հեռուստաալիքին, նրա դիմումի քննարկումը նախնական կարգով նշանակված Է ապրիլի 23-ին:

Քաղաքական գործիչը, որին ավելի վաղ պաշտոնական մեղադրանքներ Էին առաջադրվել պետական դավաճանության մեջ, արտաքին գործերի նախարարության կողմից համապատասխան ցուցակում ներառվել Էր  2013 թվականի ապրիլին: Ընթացիկ տարվա ապրիլի սկզբին Պակիստանի իշխանությունները մերժել Էին նախկին նախագահի պաշտպանության դիմումը, որով խնդրվում Է նրան հնարավորություն տալ մեկնելու երկրից, որպեսզի նա Դուբայում (ԱՄԱ) տեսակցի հիվանդ մորը: 

Մուշառաֆին մեղադրում են «2007 թվականի անկարգությունների ժամանակ երկրում արտակարգ դրություն մտցնելու» եւ «Սահմանադրության գործունեությունը կասեցնելու» մեջ: Քաղաքական գործիչն ինքը հայտարարել Է, թե իրեն մեղավոր չի ճանաչում: «Այն, ինչ ես արել եմ, արել եմ երկրի եւ իմ ժողովրդի համար: Ցավալի Է, երբ գիտակցում եմ, որ ինձ դավաճան են համարում»,-ընդգծել Է նա:

Եթե Մուշառաֆի մեղքն ապացուցվի, նրան սպառնում Է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am