Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում սկսել են շրջանառվել հաջորդ վարչապետի հնարավոր առաջին թեկնածուների անունները

Թուրքիայում սկսել են շրջանառվել հաջորդ վարչապետի հնարավոր առաջին 
թեկնածուների անունները

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում սկսել են շրջանառվել տեղեկություններ այն մասին, թե ով կարող է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը, եթե ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դառնա նախագահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, նոր հնարավոր վարչապետերի մասին խոսել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը:

Նա նշել է, որ եթե Էրդողանն օգոստոսին ընտրվի երկրի նախագահ, ապա նրա պաշտոնն ամենայն հավանականությամբ կզբաղեցնի փոխվարչապետերից մեկը: Իսկ Թուրքիայի փոխվարչապետերը չորսն են` Բյուլենթ Արընչը, Ալի Բաբաջանը, Բեշիր Աթալայը և Էմրուլլահ Իշլերը:

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 10-ին: Առաջին անգամ նախագահը կընտրվի համաժողովրդական քվեարկության միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am