Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Քերին ու Լավրովը կրկին քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Քերին ու Լավրովը կրկին քննարկել են ուկրաինական ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոոսազրույցում քննարկել են ուկրաինական ճգնաժամն ու հետագա ողբերգությունների կանխարգելումը: Սա Ժնեում տեղի ունեցած` Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ գագաթնաժողովից հետո երկու գերտերությունների արտաքին գործերի նախարարների առաջին զրույցն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է անհապաղ իրականացնեն Ժնեւում կատարված հայտարարության դրույթները: Լավրովը, մասնավորապես, ընդգծել է, որ Ուկրաինան պետք է վերջ դնի բռնությունների գործադրմանն ու խաղաղ երկխոսության ճանապարհով սկիզբ դնի նոր Սահմանադրության ընդունմանը, որին պետք է մասնակցեն երկրի բոլոր հատվածների հիմնական քաղաքական ուժերը: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումներն ու կապ պահպանել՝ նպատակ ունենալով իրենց գործողություններով կարգավորել Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Ապրիլի 17-ին, Ժնեում, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընդունվել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հայտարարություն: Փաստաթուղթը պահանջում է, որ կողմերը պետք է հրաժարվեն բռնության գործադրումից կամ սադրիչ գործողություններից: Միաժամանակ, չորս պետությունների ներկայացուցիչները քննադատել են երկրում ռասիզմի, կրոնական անհանդուրժողականության եւ ծայրահեղականության ցանկացած դրսեւորում: 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am