Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ֆրանսիայի նախագահի խորհրդականը պաշտոնաթող Է արվել քաղաքական սկանդալի պատճառով

Ֆրանսիայի նախագահի խորհրդականը պաշտոնաթող Է արվել քաղաքական սկանդալի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարկադրված Է եղել իր մերձավոր խորհրդականներից մեկին պաշտոնաթող անել սկանդալի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Խոսքը վերաբերում Է Ակիլինո Մորելին, որը Ելիսեյան պալատում գլխավորում Էր հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նա Օլանդի աջ ձեռքն Էր 2012 թվականի նախագահական ընտրություններում եւ պատասխանատու Էր նրա ընտրարշավի համար: Սոցիալիստների հաղթանակից հետո անցնելով նախագահի վարչակազմ՝ Մորելը, այդ թվում, զբաղվել Է պետության ղեկավարի համար պաշտոնական ճառեր գրելով:

«Մեդիապարտ» գործակալությունը, որը կատարել Է լրագրողական հետաքննություն, Օլանդի խորհրդականին մերկացրել Է խոշոր դեղագործական ընկերությունների շահապաշտպանության մեջ 2000-ական թվականներին Ֆրանսիայի առողջապահության նախարարության կառուցվածքում աշխատելու ժամանակ՝ դեռ նախքան Ելիսեյան պալատ գալը: Նաեւ նրան մեղադրել են անձանական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործելու մեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am