Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ուկրաինան արդեն առանց սահմանափակումների Է ընդունում «Աերոֆլոտի» ուղեւորներին

Ուկրաինան արդեն առանց սահմանափակումների Է ընդունում «Աերոֆլոտի» ուղեւորներին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աերոֆլոտի» շուրջ 10 ուղեւորների ապրիլի 18-ի առավոտյան թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինա, բայց հաջորդ չվերթներում ՌԴ-ի քաղաքացիներին ընդունել են առանց սահմանափակումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Աերոֆլոտին» մոտ կանգնած մի աղբյուր: 

«Երեկ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը ՌԴ Է վերադարձրել 33 մարդու, այսօր առավոտյան՝ եւս 10 հոգու, բայց հաջորդ չվերթներում ՌԴ-ի աղաքացիներին ընդունել են առանց սահմանափակումների»,- ասել Է նա՝ ճշտելով, որ խոսքը վերաբերում Է դեպի Օդեսա, Խարկով եւ Կիեւ չվերթներին:

«Ոչ պաշտոնական զրույցի ընթացքում Ուկրաինայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն «Աերոֆլոտին» հայտարարել են, որ մոտ ժամանակներս Ուկրաինա ՌԴ-ի քաղաքացիների մոտքի սահմանափակման կանոնները չեն կիրառվի»,- հավելել Է գործակալության զրուցակիցը: 

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն ապրիլի 17-ին հայտարարել Է, որ ՌԴ-ի արական սեռի 16-ից 60 տարեկան քաղաքացիներին արգելված Է մուտքն Ուկրաինա տրանսպորտի բոլոր տեսակներով: Ապրիլի 17-ին ավելի վաղ «Աերոֆլոտը» հաղորդել Էր, որ համապատասխան պաշտոնական ծանուցում Է ստացել Ուկրաինայի իշխանություններից:

ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ Մոսկվան Կիեւից պաշտոնական պարզաբանումներ Է պահանջել  ռուսաստանցների համար մուտքի նոր սահմանափակումների կապակցությամբ եւ չի բացառում պատասխան միջոցների կիրառումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am