Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գաբրիել Գարսիա Մարկեսի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 21-ին Մեխիկոյում

Գաբրիել Գարսիա Մարկեսի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 21-ին Մեխիկոյում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վախճանված աշխարհահռչակ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 21-ին Մեքսիկայի մայրաքաղաքի Գեղեցիկ արվեստների պալատում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեքսիկայի Մշակույթի եւ արվեստի ազգային խորհրդի ներկայացուցիչ Ռաֆայել Տովարը: Մարկեսի ընտանիքի անունից Մեքսիկայի Գեղեցիկ արվեստների ազգային ինստիտուտի տնօրենը հայտնել է, որ Մարկեսի մարմինը կդիակիզեն Մեխիկոյում: 

Մարկեսը մահացել է ապրիլի 17-ին իր տանը, որը գտնվում Է Մեխիկոյի հարավային շրջաններից մեկում:

Մարտի 30-ին Գարսիա Մարկեսը հոսպիտալացվել Էր Մեքսիկայի մայրաքաղաքի կլինիկաներից մեկում թոքաբորբի կասկածանքով: Ապրիլի 8-ին նրան դուրս Էին գրել, վերջին օրերին գրողը բուժումն անցնում Էր տանը, օրը երկու անգամ բժիշկն այցելում Էր նրան: 

Նոբելյան դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի մահը խորապես ցնցել Է Կոլումբիան: Մեծ հայրենակիցը հարավամերիկյան երկրի բնակիչների համար իսկական կուռք Էր: Նրանց իր համերաշխությունն Է հայտնել ամբողջ Լատինական Ամերիկան, որի համար Գաբոն, ինչպես նրան փաղաքշանքով կոչում Էին մայր ցամաքի բնակիչները, դարձել Է հիրավի առաջին գրողը, որը Երկիր մոլորակի այդ մասը ներկայացրեց համաշխարհային գրականության մեջ: Գաբրիել Գարսիա Մարկեսին արդիականության մեծագույն գրողն Է համարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Հայտարարության մեջ, որն Սպտիակ տունը տարածել Է աշխարհահռչակ գրողի մահվան առթիվ, Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը խոստովանել Է, որ Մարկեսը պատանեկան տարիներից եղել Է իր սիրելի հեղինակներից մեկը:

«Գաբրիել Գարսիա Մարկերսի մահվամբ աշխարհը կորցրեց մեծագույն գրողներից մեկին, որն օժտված Էր մարգարեական շնորհով»,- հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am