Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը կիսում Է Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված անհանգստությունը

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը կիսում Է Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված անհանգստությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը համամիտ է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանը, որն անհանգստացած է Ուկրաինայի խորացող քաղաքական ճգնաժամից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

«Մենք խորապես մտահոգված ու անհանգստացած ենք այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում… Գործընկերներս նույն կարծիքին են: Իրադրությունը Էսկալացման  գործընթացում Է, երկիրը քայքայվում Է խորը քաղաքական ճգնաժամից»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ ճգնաժամը շարունակում Է խորանալ:

«Մենք խիստ վրդովված ենք Կիեւի ներկայիս իշխանությունների գործողություններից, որոնք փորձում են ճնշել, այդ թվում՝ զինված ճանապարհով, երկրի հյուսիս-արեւելքում ապրող ուկրաինացիների ցույցերը … Խաղաղ բնակիչների դեմ ռազմական ուժի կիրառումն ուղղակի անընդունելի Է»,-ընդգծել Է Պետդումայի խոսնակը:

Նա հավելել Է, որ Կիեւի իշխանությունը չի լսում բողոքավորներին, որոնք փորձում են պատմել, թե ինչպես են իրենք պատկերացնում իրենց կյանքն Ուկրաինայի պետության շրջանակներում: Դրա փոխարեն, Նարիշկինի խոսքով, Ուկրաինայի իշխանությունները զորքեր են կենտրոնացնում այդ տարածաշրջաններում: «Գործընկերներս ըմբռնումով են ընդունել այդ հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը»,-ասել Է խոսնակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am