Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իրանը ոչնչացրել Է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի իր պաշարների կեսից ավելին. ՄԱԳԱՏԷ

Իրանը ոչնչացրել Է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի իր պաշարների կեսից ավելին. ՄԱԳԱՏԷ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ոչնչացրել Է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի իր պաշարների կեսից ավելին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փակ զեկույցը, որը հայտնվել Է նրա տրամադրության տակ:

Հարստացման 5 տոկոսի մակարդակը գերազանցող ուրանի ոչնչացումն այն պարտավորություններից մեկն Է, որը Թեհրանն ստանձնել Է իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ միջանկյալ համաձայնագրի շրջանակներում: Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների ծրագիրն Իրանի հետ «վեցյակի» երկրների (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցությունների արդյունքում մշակվել Է 2013 թվականի նոյեմբերին: Ավելի ուշ կողմերը համաձայնեցրել են այդ ծրագրի կատարմանն ուղղված կոնկրետ քայլերը եւ դրանց իրականացմանը ձեռնամուխ են եղել 2014 թվականի հունվարի 20-ին: Այդ գործընթացը վերահսկելու համար պատրաստվել Է տեխնիկական միջոցառումների ցուցակ, որը հաստատվել Է ՄԱԳԱՏԷ-ի կողմից:  

Պլանը Իրանի միջուկային ծրագրի կրճատման դիմաց նախատեսում Է աստիճանաբար մեղմացնել տնտեսական պատժամիջոցները: Այն հաշվարկված Է վեց ամսվա համար, որոնց ընթացքում, ինչպես սպասվում Է, Իրանի հետ կհամաձայնեցվի եւ կստորագրվի միջուկային ծրագրի վերաբերյալ մշտական համաձայնագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am