Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դիլիջանի միջազգային դպրոց ընդունված 10 հայ աշակերտներն անվճար կթություն կստանան

Դիլիջանի միջազգային դպրոց ընդունված 10 հայ աշակերտներն անվճար կթություն 
կստանան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը սեպտեմբերին իր դռները կբացի առաջին 100 աշակերտների առջև, որոնցից 10-ը Հայաստանից են, իսկ մյուսները` աշխարհի 50 երկրներից։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Դիլիջանի միջազգային դպրոցի զարգացման գծով տնօրեն Զարմինե Զեյթունցյանը, դպրոց ընդունված բոլոր հայ աշակերտները կսովորեն բացառապես կրթաթոշակներով։ «Դպրոցը բոլորի համար է, և այնտեղ կարող են դիմել բոլոր երեխանեը, ովքեր շնորհալի են, զարգացած և տաղանդավոր։ Ընդունելության գործընթացն ու կրթության վարձը կապ չունեն իրար հետ։ Երեխան ընդունվում է, որից հետո քննարկվում է նրա ծնողների ֆինանսական կարգավիճակը։ Եթե ծնողը կարող է վճարել երեխայի ուսման վարձը, ապա երեխան չի ընդունվի այնքան ժամանակ, քանի դեռ ծնողը չի վճարել վարձը, իսկ եթե ընտանիքն ի վիճակի չէ վճարելու, ապա երեխան երկու տարի սովորում է կրթաթոշակներով»,- ասաց Զեյթունցյանը։ Նա տեղեկացրեց, որ այս տարի ընդունելությունն արդեն ավարտվել է, իսկ հաջորդ տարվա համար ընդունելությունը կսկսվի հոկտեմբերից։

Խոսելով արտասահմանցի աշակերտների մասին՝ դպրոցի զարգացման գծով տնօրենը նշեց, որ նրանք Հայաստան կժամանեն դասապրոցեսն սկսվելուց առաջ։ «Բացի այդ, հայ ևս 14 աշակերտներ, ովքեր լավ են հանձնել քննությունները, իրենց կրթությունը կշարունակեն UWC-ի այլ երկրների քոլեջներում: Նրանք ևս կրթություն կստանան կրթաթոշակներով, թեև որոշ դեպքերում կրթաթոշակը մասնակի է։ UWC ունի 12 դպրոց աշխարհի տարբեր երկրներում»,- ասաց նա։ Զեյթունցյանը նաև տեղեկացրեց, որ «UWC Դիլիջան » միջազգային դպրոցում և UWC այլ դպրոցներում սովորելու հայտ կարող են ներկայացնել ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր 2014թ. օգոստոսի վերջի դրությամբ կլինեն 16-18 տարեկան:

Դիլիջանի միջազգային դպրոցի շենքի շինարարությունն սկսվել է 2012-ին։ Դպրոցի կապիտալ շինարարության և կահավորման բյուջեն կազմում է մոտ 190 միլիոն դոլար: Դպրոցի 64 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքում գործելու է մեծ համալիր` ժամանակակից սպասարկման նոր մեթոդների կիրառմամբ։ Նախատեսվում է, որ 2023 թվականին աշակերտների թիվը կհասնի 650-ի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am