Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Վառիր հիշատակի մոմը». Սիմֆերոպոլում կնշեն Հայոց ցեղասպանության տարելիցը

«Վառիր հիշատակի մոմը». Սիմֆերոպոլում կնշեն Հայոց ցեղասպանության տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Analitika.at.ua-ն, ապրիլի 22-ին երեկոյան ժամը 17:00-ին Սիմֆերոպոլ քաղաքում Այվազովսկի եղբայրների հուշարձանի մոտ տեղի կունենա «Վառիր հիշատակի մոմը» միջոցառումը: Ապրիլի 23-ին առավոտյան ժամը 09:00-13:00-ն Սիմֆերոպոլում Ղրիմի հայ համայնքի շենքում տեղի կունենա բարեգործական միջոցառում, որի ժամանակ մասնակիցները արյուն կհանձնեն, որը կուղարկվի Սիրիա տեղացի հայերի կյանքը փրկելու համար: Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 11:00-ին Սինմֆերոպոլի հայկական եկեղեցում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի եւ ոգեկոչման արարողություն:   

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։  

2005թ. Ղրիմի Գերագույն Ռադան ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչել է սգո օր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am