Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մի շարք բուլղարացիներ և բուլղարահայեր արժանացան Սփյուռքի նախարարության մեդալների

Մի շարք բուլղարացիներ և բուլղարահայեր արժանացան Սփյուռքի նախարարության 
մեդալների

ԵՐԵՎԱՆ 14 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում ապրիլի 11-ին կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության  կողմից տրված պարգևների  հանձնման արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ է հանձնել Բուլղարիայի ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային, Պլովդիվ քաղաքի համայնքային խորհրդի անդամ Սպաս Գռնևսկուն և  կրոնական համայնքների  ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանին:

«Հակոբ Մեղապարտ» մեդալներ են ստացել պրոֆեսոր Հակոբ Կարապետյանը և Հայ Դատի հանձնախմբի համանախագահ, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշյանը: 

«Վիլյամ Սարոյան» մեդալը հանձնվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանին:

«Արշիլ Գորկի» մեդալը հանձնվել է Սոֆիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նախագծի հեղինակ, գլխավոր ճարտարապետ Հակոբ Քարաքաշյանին:

ՀՀ դեսպանը շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել պարգեւատրվածներին Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու և դեսպանության հետ  համագործակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am