Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության ուսուցումը պարտադիր ծրագրերում ներառելու օրինագիծ են ընդունել

Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության ուսուցումը պարտադիր ծրագրերում 
ներառելու օրինագիծ են ընդունել

ՍԱԿՐԱՄԵՆԹՈ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Նահանգային ժողովի Կրթական հարցերով հանձնաժողովն ապրիլի 9-ին միաձայն ընդունել է նահանգային ժողովի անդամ Ադրին Նազարյանի ներկայացրած Հայոց ցեղասպանության ուսուցման մասին նոր օրինագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, օրինագիծն այժմ փոխանցվել է Հատկացումների հանձնաժողով` քննարկման համար:

«Հայոց ցեղասպանությունը ազդեցություն է ունեցել Կալիֆորնիայի և ԱՄՆ-ի պատմության վրա, և այդ պատմությունը պետք է պատմվի: Թեև Հայոց ցեղասպանությունը մինչ այժմ էլ ընդգրկված էր ուսումնական ծրագրում և բովանդակությունը համապատասխանում էր կրթական չափանիշներին, այնուամենայնիվ, այն չէր ուսուցանվում: Որպես Կալիֆորնիայի հանրային դպրոցներում 43 տարվա աշխատանքի փորձ ունեցող մանկավարժ, ես գիտեմ, որ եթե որևէ բան չի մտնում պարտադիր ծրագրում, այն չի ուսուցանվում», - ասել է Հայ դատի Արեւմտյան շրջանի հանձնախմբի Կրթության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալիս Պետրոսյանը` ողջունելով օրինագծի ընդունումը:

Խոհրդանշական AB 1915 օրինագիծը պահանջում է Հայոց ցեղասպանության մասին ուսուցանումն ընդգրկել Հասարակագիտություն առարկայի 7-12-րդ դասարանների համար նախատեսված ուսումնական ծրագրերում:

Օրինագիծը նաև Կրթության վաչությանն առաջարկում է 1915 թվականի կոտորածների մասին տեղեկատվություն ներառել դպրոցական հրատարակություններում և ուսումնական նյութերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am