Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատված քեսաբահայ երկու ընտանիքներին հավանական է այսօր ևս մի քանիսը միանան

Հայաստանում հաստատված քեսաբահայ երկու ընտանիքներին հավանական է այսօր ևս 
մի քանիսը միանան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբյան դեպքերի պատճառով Հայաստանում է հաստատվել երկու քեսաբահայ ընտանիք: Նրանց խնդիրները գտնվում են «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում: Հավանական է, որ այսօր Հայաստան ժամանի ևս մի քանի քեսաբահայ ընտանիք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: «ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է աշխատանքը սիրիահայերի հետ` հաշվի առնելով նրանց կարծիքն ու կարիքները: Այս օրերին մենք պատրաստ ենք աշխատել նաև Քեսաբից Հայաստան ժամանող մեր հայրենակիցների հետ: Այսօր Բեյրութ-Երևան չվերթով հնարավոր է Հայաստան ժամանի մի քանի քասաբահայ ընտանիք: Մենք գնալու ենք օդանավակայան և առաջարկելու ենք մեր օգնությունը»,-տեղեկացրեց Ֆիրդուս Զաքարյանը;

Ինչ վերբերում է արդեն Հայաստանում հաստատված երկու քեսաբայ ընտանիքներին, ապա «Սիրիահայերի հիմախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Նաիրա Եդիգարյանի խոսքով` իրենք արդեն հանդիպել են այդ ընտանիքներին և փորձել լուծել բնակարանային հարցերը: Ընտանիքներից մեկը` ամուսիններ են, որոնց երկու որդիներն ավելի վաղ էին Հայաստան ժամանել ու բնակվում են մեկ-սենյականոց բնակարանում, մյուս ընտանիքն ունի փոքր երեխաներ: «Ընտանիքներից մեկը ամուսիններ են, ամուսինը այգեպան է, կինը` տնային տնտեսուհի: Սիրիահայ բիզնեսմեններից մեկը մեզ խնդրել էր իրենց մոտ ուղղորդել հենց այդպիսի զույգի: Նրանք անվճար կապրեն իրենց համար նախատեսված տանը, որը հատուկ վերանորոգված է, ու աշխատանքի դիմաց վարձատրություն կստանան: Մենք ծանոթացրել ենք նրանց, նախնական համակրանքը կա երկու կողմերի միջև»,-ասաց Նաիրա Եդիգարյանը:

Նաիրա Եդիգարյանի դիտարկմամբ` ընտանիքներն այս պահին ունեն տարբեր բնույթի խնդիրներ` ֆինանսական, լեզվական խոչընդոտները, երեխաների կրթության հետ կապված խնդիրներ, որոնք պետք է ժամանակի հետ լուծել:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին: Քեսաբահայ ընտանիքները ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայր ու շենացնել այն: Սփյուռքի մի շարք կառույցներ դիվանագիտական շրջանակների միջոցով բարձրացնում են Քեսաբի հարցն ու միջազգային հանրության  ուշադրությունը հրավիրում քեսաբյան իրադարձություններին, պահանջում ստիպել Թուրքիային դադարեցնել զինյալներին աջակցությունը: Նրանք կոչ են անում ապահովել քեսաբահայության անվտագությունն  ու նրանց հետ դարձի հնարավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am