Քաղաքականություն

Նոր վարչապետի անունը հայտնի կդառնա ապրիլի 14-ին

2 րոպեի ընթերցում

Նոր վարչապետի անունը հայտնի կդառնա ապրիլի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակիցներին է ներկայացրել ՀՀ վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքները: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ապրիլի 14-ին տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստ, որի արդյունքներով էլ կհայտարավի նոր վարչապետի անունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ կոռեկտ չի համարում նշել, թե ով կլինի վարչապետը կամ ում անուններն են քննարկվում, քանի դեռ չկա կուսակցության պաշտոնական տեսակետը: Շարմազանովը նաև տեղեկացրեց, թե նախատեսվում է, որ մինչ ապրիլի 14-ը ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի առաջնորդները կհանդիպենՀՀ Նախագահի հետ:

ՀՀ Նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացրել «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 3-ին վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Տիգրան Սարգսյանը: Նույն օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել,որով ընդունել է կառավարության հրաժարականը եւ որոշել, որ կառավարության անդամները պետք է շարունակեն պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:Սպասվում է, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա այսօր՝ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում