Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի Նախագահը Կովսական քաղաքում մասնակցել է բազմաբնակարան շենքի բնակարանամուտի արարողությանը

Արցախի Նախագահը Կովսական քաղաքում մասնակցել է բազմաբնակարան շենքի 
բնակարանամուտի  արարողությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 10-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք եւ մասնակցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետեւ Նախագահն այցելել է Կովսականի նորակառույց հիվանդանոց եւ ծանոթացել նրա աշխատանքային պայմաններին: Երկրի ղեկավարը եղել է նաեւ քաղաքում կառուցվող նոր մանկապարտեզի շինհարթակում: Բակո Սահակյանը կարեւորել է երկրի հարավային շրջանների զարգացումը, բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը՝ հավելելով, որ այսուհետ եւս կարվի հնարավորն այս ուղղությամբ: 

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am