Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կանադահայերը բողոքի ակցիա են իրականացրել Տորոնտոյում թուրքական հյուպատոսարանի առաջ

Կանադահայերը բողոքի ակցիա են իրականացրել Տորոնտոյում թուրքական 
հյուպատոսարանի առաջ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայերը Տորոնտոյում բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Toronto News-ը, բողոքիչ ակցիային մասնակցել են շուրջ 600 հայ երիտասարդներ, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Թուրքիայի դեմ` կոչ անելով դադարեցնել տրամադրվող աջակցությունը զինված խմբավորումներին, որոնք մուտք են գործել Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայր և ավերում են հայերի տներն ու այգիները: Կանադայի հայկական երիտասարդական դաշնության գործադիր անդամ Հարութ Քասաբյանը նշել է, որ Թուրքիայի գործողություններն անընդունելի են: Ցուցարարները պաստառներ են պահել հետևյալ գրությամբ. «Դադարեցրեք աջակցել ահաբեկիչներին», «Ձեռքներդ հեռու Սիրիայից»: Ռուբեն Սարգսյանը, ում ծնողները ծնվել են Քեսաբում և ստիպված են եղել վերջին իրադարձություններից հետո լքել բնակավայրերը, նշել է. «Որպես քրիստոնյա` ինձ զայրացնում է այն, որ մարդկանց մի խումբ կարող է 3 հազար անմեղ մարդկանց ստիպել դուրս գալ իրենց տներից»:

Հայերն իրենց ձեռքերում պաստառներ են պահել և տարբեր կոչեր են հնչեցրել: Քանի որ աստիճանաբար հյուպատոսարանի առջև հավաքվել են նաև տեղի թուրքերը, Տորոնտոյի ոստիկաններն անվտանգության միջոցառումներ են իրականացրել կողմերի միջև հնարավոր բախումները կանխելու նպատակով: Բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի:

Հաղորդվել է, որ ամեն տարվա նման այս տարի ևս ապրիլի 24-ին մայրաքաղաք Օտտավայում Թուրքիայի դեսպանատան առջև հայերը բողոքի ակցիա կիրականացնեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am