Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռովնոյի մերձակայքում գնդակահարվել է ուկրաինացի արմատական ազգայնական Ալեքսանդր Մուզիչկոն

Ռովնոյի մերձակայքում գնդակահարվել է ուկրաինացի արմատական ազգայնական Ալեքսանդր Մուզիչկոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական տվյալներով՝ սպանվել է Ուկրանիայի Արեւմտյան տարածաշրջանի «Աջ հատվածի» ղեկավար Ալեքսանդր Մուզիչկոն, որը նաեւ հայտնի է որպես Սաշկո Բելի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրա մահվան մասին հաղորդել Է «ՉաՌիվնե» պորտալը՝ վկայակոչելով «Ուկրաինայի ազգային ասամբլեա» (ՈՒԱԱ) կազմակերպության Ռովնոյի մարզային բաժանմունքի նախագահ Յարոսլավ Գրանտինիին:

Ըստ ականատեսների տեղեկատվության՝ «Աջ հատվածի» ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն գնդակահարվել Է Մակարովի ատրճանակով՝ կրծքին արձակված մի քանի կրակոցով: Գնդակներից մեկը դիպել Է Մուզիչկոյի ուղիղ սրտին: Ըստ որում տղամարդու վրայի հագուստը պատառոտված Է եղել: Հարձակվողները նախ համոզվել են, որ Սաշկոյի հագին զրահաբաճկոնակ չկա, ինչից հետո նրան դիմահար գնդակահարել են:

Սպանությունը կատարվել Է գիշերվա ժամը մոտ 12-ին Բարմակի գյուղում «Տրի կարասյա» սրճարանի մերձակայքում: Քննիչները սրճարանի տարածքում հայտնաբերել են փամփուշտների մի քանի պարկուճ:

«Աջ հատվածի» ներկայացուցիչները Մուզիչկոյի սպանության մեջ մեղադրում են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովին:

Ավելի վաղ Համացանցում տարածվել Էր մի տեսագրություն, որտեղ Մուզիչկոն սպառնում Էր հաշվեհարդար տեսնել Ավագովի հետ: Այնուհետեւ Սաշկո Բելին տեսագրության մեջ հայտարարել Է, թե ուժային գերատեսչությունների ղեկավարությունը մահափորձ Է նախապատրաստում իր դեմ:

Ռուսաստանում Ալեքսանդր Մուզիչկոյի նկատմամբ հարուցված Էր մի քանի քրեական գործ, այդ թվում՝ Չեչենական ռազմարշավի ընթացքում ռուս զինվորների սպանության համար: ՌԴ-ի հետաքննչական կոմիտեի տվյալներով՝ Սաշկո Բելին անձամբ մեղսակից Է ռուսաստանցի առնվազն 20 զինծառայողների սպանությանը: Նա նաեւ մեղադրվում Է գերիներին գազանաբար կտտանքների ենթարկելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am