Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քեսաբցի 250 հայեր տեղավորվել են Լաթաքիայի եկեղեցու սրահներում

Քեսաբցի 250 հայեր տեղավորվել են Լաթաքիայի եկեղեցու սրահներում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Քեսաբ գյուղաքաղաքի հայությունը, որը հաստատվել է Լաթաքիա քաղաքում, գտնվում է ապահով վիճակում` հայ եկեղեցու և հայկական բարեգործական միությունների աջակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քեսաբցի Վրեժ Գարամարտյանը: «Քեսաբի վերաբերյալ ցանկանում եմ տեղեկացնել, որ մարդիկ վնաս չեն կրել: Ողջ բնակչությունը տեղափոխվել է Լաթաքիա: Մեծամասնությունը տեղավորվել է տներում, որովհետև շատերը հարազատներ ու տներ ունեն այստեղ: Մոտ 250 անձ տեղավորվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահներում: Լաթաքիայի բոլոր միություններն ու կազմակերպություններն աշխույժ գործի են անցել` ապահովելու կենցաղային բոլոր պայմանները: Լաթաքիայի տարբեր կազմակերպություններ, բարեսիրական միություններ, պետական հաստատություններ և անհատ բարերարներ են համախմբվել: Օգնող ձեռքերը շատ են, մի մտահոգվեք: Քեսաբը պետք է վերականգնվի և քեսաբցին պետք է ապրի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակել է նա:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին:

Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների` Հայաստան ներգաղթին զուգահեռ օտարազգիներն սկսել են հաստատվել այնտեղ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am