Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ինքնորոշումների ալիք. Վենետոն հանրաքվե է անցկացնում Իտալիայից անկախանալու համար

Ինքնորոշումների ալիք. Վենետոն հանրաքվե է անցկացնում Իտալիայից անկախանալու 
համար

ՎԵՆԵՏՈ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հյուսիսային` Վենետո մարզում մարտի 16-ին մեկնարկել Իտալիայի կազմից դուրս գալու և Վենետիկի անկախ եւ ինքնիշխան հանրապետություն ստեղծելու հանրաքվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, օնլայն քվեարկությունը կտևի հինգ օր` մարտի 16-21-ը: Այս ժամանակահատվածում ընտրողները պետք է կողմ կամ դեմ քվերակեն «Աջակցո՞ւմ եք Վենետիկի անկախ, ինքնիշխան և ֆեդերատիվ հանրապետության ստեղծմանը» հարցին, ինչպես նաև` արդյոք Վենետիկի Հանրապետությունը պետք է շարունակի մնալ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի կազմում:

Հարցումների համաձայն` բնակչության մոտ 65 տոկոսը աջակցում է անկախությանը:  Վենետո տարածաշրջանում են Վենետիկ, Պադուա, Տրեվիսո, Վիչենցա և Վերոնա պատմական քաղաքները, որոնք բոլորը զբոսաշրջային կենտրոններ են: «Եթե մեծամասնությունը կողմ քվեարկի, մեր գիտնականներն աշխատում են Անկախության հռչակագրի կազմման վրա, իսկ տարածաշրջանի մի շարք ձեռնարկություններ մտադրություն են հայտնել հարկերը վճարել տեղական իշխանություններին` Հռոմի փոխարեն»,- Վենետոյի անկախության շարժման խոսնակ Լոդովիկո Պիցատին հայտնել է լրագրողներին:

Իտալիայի Վենետո վարչական շրջանի անկախության հանրաքվեի մասին օրենքն ընդունվել է 2006 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am