Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հենրիխ Մխիթարյանը Ռուսաստանի հետ ընկերական խաղում շատ հայերի տեսնելու հույս ունի

Հենրիխ Մխիթարյանը Ռուսաստանի հետ ընկերական խաղում շատ հայերի տեսնելու 
հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս ունի շատ հայերի տեսնել մարզադաշտում: Փորձելու ենք մեր հնարավորությունների առավելագույնով խաղալ «Զենիթ»-ի դեմ և կատարել Կլոպի բոլոր առաջադրանքները: Վստահ եմ` Պետերբուրգում հեշտ չի լինի մեզ համար: Թեպետ Գերմանիայում մի շարք երկրապագուներ ուրախացան, երբ «Զենիթ»-ը մեզ բաժին ընկավ, սակայն ես այդ կարծիքին չեմ: Պետերբուրգցիներն ամեն դիրքում երկու լավ խաղացող ունեն: Սպալետին վճիռ կայացնելու մի քանի տարբերակ ունի: Սակայն «Զենիթ»-ը կզգա Շիրոկովի կարիքը: Նա թիմի հիմնական ֆուտբոլիստներից է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Sovsport կայքը:  

Անդրադառնալով մարտի 5-ին Ռուսաստան-Հայաստան խաղին` Մխիթարյանը փաստել է. «Ուրախ եմ, որ կխաղանք Կրասնոդարում: Հուսով եմ, շատ հայերի կտեսնենք մարզադաշտում: Դա հավելյալ խթան կլինի հաղթանակի համար: Երբ Ռուսաստանի հավաքականի մարզիչը Ադվոկատն էր, մենք հանդիպեցինք Եվրո-2012 ընտրական փուլում: Այդ ժամանակ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի երիտասարդ էին: Իսկ հիմա ավելի մեծ են և փորձառու»:

 Խոսելով «Զենիթ»-ի և «Շախտյոր»-ի նմանությունների մասին` Մխիթարյանն ասել է. «Իմ կարծիքով, «Շախտյոր»-ն ավելի ուժեղ է, ամեն դեպքում` այս պահի դրությամբ: Այդ մասին փաստում է նրանց վերջին հանդիպումը Իսրայելում»: 

Չեմպիոնների լիգայի հերթական փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն կհյուրընկալվի Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ին: Հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին, Երևանի ժամանակով 21-00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am