Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գագիկ Բեգլարյանը Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին է ներկայացրել խոշոր ճանապարհաշինական ծրագրերը

Գագիկ Բեգլարյանը Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին 
է ներկայացրել խոշոր ճանապարհաշինական ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 19-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին՝ պատվիրակության ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության           լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում Բրիտանիայի Համայնքների և Լորդերի պալատների պատգամավորները նախարար Գագիկ Բեգլարյանը ներկյացրել է Հայաստանում իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Հայաստանի հարավային երկաթուղի» խոշոր ծրագրերի ընթացքը:

Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին՝ նախարարը նշեց, որ այդ ծրագիրը խոշոր ռազմավարական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների համար:

«Այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ են կատարվել, պատրաստ է երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը: Ծրագիրը  հնարավորություն կտա ամենակարճ և հարմարավետ ճանապարհով Ասիան կապել Կենտրոնական Եվրոպային»,-ասաց նախարարը:

Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի նշանակությունը: Նշվեց,  որ 556 կմ երկարություն ունեցող ճանապարհը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Հայաստանի երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ: Նախարարի խոսքով՝ Առաջին և Երկրորդ տրանշերում այժմ ընթանում են կոնկրետ աշխատանքներ, որոնք իրականացնում է իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանեց նաև բրիտանական խորհրդարանի պատգամավորներին հետաքրքրող` տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին առնչվող հարցերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am