Սփյուռք

Իտալիայի Չեզենա քաղաքում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն է անցկացվել

1 րոպեի ընթերցում

Իտալիայի Չեզենա քաղաքում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Չեզենա քաղաքի Բոլոնիայի համալսարանի մասնաճյուղում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն, որին ներկա է գտնվել ավելի քան 500 ուսանող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իտալիայի «Փյունիկ» տեղեկատվական կենտրոնից,հանդիպումը կազմակերպվել էր Չեզենա քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական խորհրդի որոշմամբ և Իտալիայի Հայոց Միության աջակցությամբ:

Դասախոսության ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված խնդիրները ներկայացրել և ուսանողների հարցերին է պատասխանել Իտալիայի Հայոց միության նախագահ Պայքար Սվազիլյանը: Միջոցառումը Իտալիայի Հայոց միության` Հայոց Մեծ եղեռնի հանրայնացմանն ու ճանաչմանն ուղղված 2014 թվականի ծրագրի առաջին կարևոր քայլն էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում