Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է կառավարել. Էդուարդ Շարմազանով

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է կառավարել. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությանԳործադիր մարմնի քիչ առաջ ավարտվածնիստում չի քննարկվելՀՀ վարչապետին ու կառավարությանն ԱԺ չորս ընդդիմադիր կուսակցությունների կողմից անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնանախագահ Էդուարդ Շարմազանովը, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց, որ անկախ չորս իշխանական ուժերի օրակարգից, ՀՀԿ-ն էլ ունի իր օրակարգը, և այնտեղ կառավարությանը անվստահություն հայտնելու հարց չկա և չի լինի:

Շարմազանովի խոսքով` կառավարությանը անվտահություն հայտնելուն զուգահեռ քաղաքական վերոնշյալ ուժերը պետք է ներկայացնեին ստվերային կառավարություն, իսկ հասարակությանը հայտնեին, թե ով է իրենց պատկերացրած վարչապետը, ինչն իրենք չեն արել: «Այս քննարկումները չեն կարող հանգեցնել լուրջ արդյունքների, քանի որ առաջին անգամ չէ, որ ոչ իշխանական ուժերը դեմ են քվեարկում կառավարության որևէ օրիանգծի կամ քննադատում վարչապետին: Այս հարցում հստակ է ՀՀԿ-ի դիրքորոշումը. վարչապետը շարունակելու է կառավարել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում