Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Օսկար» մրցանակաբաշխությանը հարգանքի տուրք կմատուցեն Նելսոն Մանդելային

«Օսկար» մրցանակաբաշխությանը հարգանքի տուրք կմատուցեն Նելսոն Մանդելային

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ U2 խումբը «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ ի հիշատակ Նելսոն Մանդելայի կկատարի Ordinary Love երգը: Այս կերպ Հոլիվուդն ու Ամերիկյան կինոակադեմիան եւս մեկ անգամ հարգանքի տուրք կմատուցեն ազատության մարտիկին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով մրցանակաբաշխության պաշտոնական կայքը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին առաջնորդ Նելսոն Մանդելայի կյանքին եւ գործունեությանը նվիրված «Երկար ճանապարհ դեպի ազատություն» ֆիլմի երգը` Ordinary Love-ը, ներկայացված է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում:

«Երկար ճանապարհ դեպի ազատություն» ինքնակենսագրական ֆիլմը ճանաչվել է միջազգային բեսթսելլեր: Ֆիլմը պատմում է Նելսոն Մանդելային կյանքի գործունեության եւ բանտում անցկացված 27 տարիների մասին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին:

Մանդելան  ՀԱՀ-ի պատմության մեջ սևամորթ առաջին նախագահն է, ով ղեկավարել է երկիրը 1994-1999թթ.: Երիտասարդ տարիներին նա ակտիվ գործունեություն է ծավալել ռասիստական վարչակարգիի դեմ: 1993թ. Մանդելան  դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր: Մահացել է նախորդ տարվա դեկտեմբերին, 93 տարեկան հասակում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am