Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Հայաստանի մուտքի վիզա ստացած անձինք` ըստ քաղաքացիության երկրի. ինֆոգրաֆիկա

Հայաստանի մուտքի վիզա ստացած անձինք` ըստ քաղաքացիության երկրի. 
ինֆոգրաֆիկա

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներ ստացած անձանց թվում այս տարի գերակշռել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները։ Ըստ ինքնությունը հաստատող փաստաթղթի տրման՝ 2013 թվականին Հայաստանի  մուտքի վիզաներ ստացած անձանց թվում 81 հազար 901 անձ եղել է Իրանի քաղաքացի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ամենաշատ մուտքի վիզա ստացած օտարերկրյա քաղաքացիների տասնյակում են հայտնվել նաև ԱՄՆ-ն (19 հազար 404), Թուրքիան (9 հազար 397), Իսրայելը (4 հազար 224), Սիրիան (2 հազար 858), Կանադան (2 հազար 662), Ճապոնիան (2 հազար 306), Լիբանանը (2 հազար 096), Հնդկաստանը (1 574) և Իրաքը (1 469)։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից մուտքի վիզա է ստացել 786 անձ, Ֆրանսիայից՝ 514, Գերմանիայից՝ 485։ 2013 թվականին մուտքի վիզա է տրվել 140 հազար 894 անձի։ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներ են ստացել նաև Ավստրալիայի, Թուրքմենստանի, Հրվ. Կորեայի, Չինաստանի, Նիդերլանդների, Եգիպտոսի, Ֆիլիպինների, Բահրեյնի, Քուվեյթի, Թայլանդի և շատ այլ երկրների քաղաքացիներ։

2013 թ.-ի հունվարի 10-ից Հայաստանը միակողմանիորեն վերացրել էր վիզային ռեժիմը Եվրամիության անդամ երկրների և Շվեյցարիայի քաղաքացիների համար: Այդ օրից ԵՄ անդամ երկրների և Շվեյցարիայի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց այցագրի և մինչև 90 օր մնալ երկրում: Վիզաների դյուրացումը խթան է եվրոպացի զբոսաշրջիկների համար, որոնք ավելի հեշտությամբ կարող են մուտք գործել Հայաստան։

Տարեվերջին  պայմանավորվածություն  ձեռք բերվեց նաև ԱՄՆ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի համար։ Ազատականացման արդյունքում ամերիկացիները կկարողանան Հայաստան գալ առանց վիզաների։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am