Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱՄՆ-ի Հայկական թանգարանը ցուցադրում է լիբանանահայ երիտասարդ նկարչի գործերը

ԱՄՆ-ի Հայկական թանգարանը ցուցադրում է լիբանանահայ երիտասարդ նկարչի 
գործերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ուաթերթաուն քաղաքում հուվարի 12-ից մեկնարկել է լիբանանահայ երիտասարդ նկարիչ Հարութ Ջորեքջյանի աշխատանքների ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով տեղական` Wicked Լocal կայքը, ցուցադրությունը մեկնարկել է ԱՄՆ-ի Հայկական թանգարանում և շարունակվելու է մինչև փետրվարի 23-ը: Ցուցադրությանը ներկայացված է 41 աշխատանք:

Տասնիննամյա Հարութ Ջորքջյանը նկարել սկսել է վաղ մանկուց, երբ մայրը թուղթ ու մաստիտ էր տալիս նրան մեքենայի մեջ զբաղվելու համար: Ջորեքջյանների ընտանիքը Բեյրութից ԱՄՆ է տեղափոխվել 2010 թվականին, իսկ Ուաթերթաունում է հատատվել 2011թ.-ին: Նա ուսանում է Մասաչուսեթսի համալսարանի քոլեջում` դեղագործություն և առողջապահություն մասնագիտությամբ:

Թանգարանի 27 տարվա կուրատոր Գարի Լինդ-Սինանյանը նշել է, որ թանգարանը ուրախ է ցուցադրելու Ջորեքջյանի աշխատանքները: «Մենք գտանք, որ գեղեցիկ կլինի խրախուսել երիտասարդ արվեստագետներին: Նրա աշխատանքները` անգամ սև ու սպիտակ գործերը, իրականում, շատ գրավիչ են»,- ասել է Լինդ-Սինանյանը:

Ջորեքջյանն ինքը հակասական զգացմունքներ ունի ցուցադրության հետ կապված. նրան դուր է գալիս փաստը, որ մարդիկ կարող են տեսնել և գնել իր աշխատանքները, բայց և տխուր է, որ ստիպված է հրաժարվել իր մի մասնիկը հանդիսացող գործերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am