Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նյու Յորքում թխել են անուշահացից պատրաստված աշխարհում ամենամեծ ավանը

Նյու Յորքում թխել են անուշահացից պատրաստված աշխարհում ամենամեծ ավանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 152 տուն, 65 ծառ, 5 գնացք եւ նույնիսկ մետրոյի ստորգետնյա կայարան: Այս ամենն անուշահացից պատրաստված Gingerbread գյուղի ուտելի մասերն են, որը թխել Է նյույորքցի խոհարար Ջոն Լովիչը: Նաբաթով, շաքարաշերտով եւ անուշահացի խմորով ստեղծված եզակի խոհարարական կառուցվածքը կշռում Է շուրջ մեկուկես տոննա, ինչն այն դարձնում Է երբեւԷ ստեղծվածներից խոշորագույնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Իր նախագծի իրագործմանը Ջոն Լովիչը ձեռնամուխ Է եղել տակավին փետրվարին: «Դա աշխարհում ամենամեծ քաղցրաբլիթն Է: Այն հավաստագրված Է Գինեսի ռեկորդների գրքում»,- ասել Է խոհարարը:     

Համանման այլ ձեռնարկների ընթացքում տարբեր մասերի միացման համար հրուշակագործներն օգտագործել են ուտելու համար ոչ պիտանի նյութ, ինչպես օրինակ՝ սոսինձ: Սակայն Gingerbread-ը բաղկացած Է միայն սննդային բաղադրիչներից. մեկ տոննա շաքարաշերտից, գրեթե 200 կիլոգրամ կոնֆետից եւ 250 կիլոգրամ անուշահացի խմորից: «Շինարարությունը» խոհարարի վրա նստել Է մի քանի հազար դոլար: Նյու Յորքի Գիտության սրահում ավանը կցուցադրվի մինչեւ հունվարի 12-ը, ինչից հետո այցելուները կարող են իրենց համար մեկական կտոր պոկել այդ վիթխարի հրուշակագործական աշխատանքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am